среда, 4 ноября 2015 г.

ОСЕНЬ

      Наступила золотая осень.Вокруг стало волшебно красиво и красочно. Дни стали короче, птицы стаями улетают в теплые края.Ветер сдувает с деревьев  разноцветные листья.                                 Осень мое любимое  время года.  
    

МОЯ СЕМЬЯ

У нас в семье 6 человек. Папа, мама, два брата, я и бабушка. У меня папа военный а мама учительница. Мои  братья близнецы, им 20 лет,  они отслужили в армии и учатся в университете. У нас очень дружная семья и мы каждое лето едем отдыхать на море.  

ԿԱՂԱՄԲԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                                          ԿԱՂԱՄԲ                                                                                                            << Կաղամբն ամրապնդում է ոգու զվարթությունը, պահպանում է ուրախ տրամադրությունը>>,- ասել է Պյութագորեսը:
     Կաղամբի հայրենիքը համարում են Միջերկրական ծովի ափերը: Մարդիկ կաղամբը սկսել են մշակել մ.թ.ա.3հազար տարի առաջ:Այն  հայտնի է հնուց : Կաղամբը օգտակար է և բուժիչ: Այն իր մեջ պարունակում է բուսական ճարպեր, շաքար, կարոտին, կալցիումիական աղեր, ֆոսֆոր, կալիում,այսինքն   մարդու համար շատ անհրաժեշտ վիտամիններ : Կաղամբի հյութը օգտակար է  մի շարք հիվանդությունների դեպքում՝ շաքարախտ, գաստրիտ, վերին շնչուղիների:  Այն օգտագործում են և թարմ, և թթու դրած: Կաղամբի առանցքը իլիկաձև է,ցողունը կանգուն է, ճյուղավորվող: Պտուղը պատիճ է,   սերմերը գնդաձև:  Ծաղկում է ամռանը: Մշակվում են ՀՀ լեռնային, նախալեռնային գոտիներում( միջահաս և ուշահաս) և Արարատյան դաշտում (վաղահաս) սորտերը:

ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ

                               ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ  ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ                                                                                                                                                                                                                                                          
       Այսօր մենք ընկեր Իվետայի հետ մեկնեցինք մի վայր, ուր ես առաջին անգամ էի լինում:  Դա Կարմիր Բլուր էր կոչվում: Ընկեր Իվետան մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեց:                                                                                                                                                       Կարմիր Բլուրը գտնվում է Երևանի արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին : Դեռևս 1936թ   հնեաբանների  ուշադրությունը գրավել է այդ բլուրը, որի վրա գտնվում է մինչ մ.թ. յոթից -վեցերորդ դարերում կառուցված ուրարտական մի քաղաք -ամրոց՝Տեյշեբանին:                                                                                                                                       Ես շատ ուրախ օր անցկացրեցի,այն հետաքրքիր էր ու անմոռանալի:     

среда, 28 октября 2015 г.

ԱՆՁՐև

                                                                           ԱՆՁՐև            
  Անձրև է, անձրև : Արդեն քանի օր է անձրևում Է: Խոր աշուն էՙ բազմագույն ,թաց ու խոնավ:Աշունը ամբողջովին մտել է  իր իրավունքների մեջ:Շուրջս բոլորը տրտնջում են ցուրտ է,անձրև է, իսկ ես ուրախ եմ:Շուրջս ամեն ինչ գունավոր է ու խիտ:Ինձ դա դուր է գալիս:Ես սիրում եմ այս գույնը ուր  կա շատ կարմիր, շատ դեղին ,բայց դեռ կա նաև կանաչ , կա տխրություն, կա ուրախություն կա շատ ծիծաղ ու շատ տխրություն:                          Մի գեղեցիկ ամպիկ մի օր շրջում էր երկնքում ու երգում էր; Իսկ այդ ժամանակ երկրի վրա անձրև էր թափվում: Որքան բարձր էր երգում ,այնքան ուժգին էր ու մեծ էր անձրևի կաթիլները:  Չէ որ ամպիկն էլ է ուզում ուրախ լինել ու երգել , անկախ նրանից մարդիկ ուզում են դա թե ոչ: ՈՒրեմն թող ուրախ լինի նաև ամպիկը:Երգիր իմ ուրախ ամպիկ, երգիր ու ցնծա:

вторник, 27 октября 2015 г.

                                        ԱՇՆԱՆԱՅԻՆ ԻՄ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ                                                                                                                                                                                                                                          Աշուն:Բազմագույն, թախծոտ ու երազկոտ: Ես անչափ շատ եմ սիրում բնության այս գլուխգործոցը: Եվ ահա արձակուրդ է: Ես տանն եմ շատ-շատ կխաղամ իմ անչափ սիրելի խաղալիքներով: Շատ-շատ ,անվերջ: Իհարկե ես գիտակցում եմ, որ դասերը կարևոր են, ու  առանց կատարելու ես չեմ ունենա այն ինչ երազում եմ: Ես կաշխատեմ, շատ կաշխատեմ, միայն իմ սիրելի ուսուցիչներ եղեք համբերատար:
Սա մեր գյուղն է, գեղեցիկ ու հանդարտ:Աշունը իր բազմագույն տերևներով գունավորել է դաշտերը ու սարերը:Հեռվում արածում են կովերը,գառները:Խաղաղ երկինքում լողում է ամպերը: Ես եղբորս հետ վազում եմ  ու խաղում:  Ինչ լավ է ,որ աշուն է  ու արձակուրդ:

Գեղատեսիլ Սևանը


понедельник, 28 сентября 2015 г.

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ



         
Картинки по запросу ավետիք իսահակյան
Добавьте подпись
            Ավետիք Սահակի Իսահակյանը (1875թ. Ալեքսանդրապոլ -1957թ. Երևան) բանաստեղծ, հասարակական  գործիչ,արցակագիր է: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893թ.-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: Երիտասարդ տարիներից,  նա գրական գործունեության տարիներին զուգընթաց զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ:1895թ. վերադառնալով Լայպցիգից՝ ընդունվում  է ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտե, մասնակցում է  Արևմտյան Հայաստան ուղարկվող  զինյալ խմբի ստեղծմանը, զենք, դրամական միջոցների հայթայթելու գործին:1896թ. -ին  ձերբակալվել է և 1 տարի Երևանի  բերդում արգելափակվել: Բանտից  դուրս  գալուց  հետո  1897թ.-ին  տպագրել  է  << ԵՐԳԵՐ և ՎԵՐՔԵՐ >>  բանաստեղծությունների  իր առաջին գիրքը:1928թ-ին <<Համբերության չիբուխը>> և մի շարք պատմվածքներ ու բանաստեղծությունների հավաքածու:1946թ. -1957թ. Հայաստանի գրողների միության նախագահն է եղել: 1946թ .ստացել է ԽՍՀՄ Պետական մրցանակ:
          Նրա տուն- թանգարանը գտնվում է Բաղրամյան  պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում: Այդ տանը նա ապրել է իր կյանքի վերջին տասը  տարիները: Տուն- թանգարանի խորհուրդն է պահպանել և նոր սերունդներին փոխանցել Իսահակյանի գրական ժառանգությունը: Ամեն տարի թանգարանն մայիսին կազմակերպում է <<թանգարանային գիշեր>> մշակույթային ակցիան, որի շրջանակներում տուն- թագարանում անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ և ցուցահանդեսներ:

воскресенье, 27 сентября 2015 г.

ԿՈՄԻՏԱՍ

 
                                          ԿՈՄԻՏԱՍ  (ՍՈՂՈՄՈՆ ԳևՈՐԳԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ)
                                                           (1869թ -1935թ)
   
original.jpg

       Ես ապրում եմ Էջմիածին քաղաքում:Որտեղ հենց քաղաքի կենտրոնում՝ հրապարակում կանգնած է Կոմիտասի  հոյակերտ արձանը(քանդակագործ՝ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ ), հուշարձանն տեղադրվել է 1969թ և ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Կենտրոնոկոն  հրապարակը կրում է Կոմիտասի  անունը: Երբ առաջին անգամ տեսա արձանը մայրիկիս հարցրի << Սա ում արձանն է >>: Մայրս մի տխուր երգ երգեց, ապա պատմեց Կոմիտասի մասին:Սկզբից չհասկացա ինչու այդ տխուր երգը երգեց, չէ որ նա նաև ուրիշ շատ երգեր էլ ուներ:Հետո հասկացա, նրա թե ուրախ, թե տխուր երգերում հայ ազգի ցավն է հնչում:Շուտով Էջմիածնի տոնն է` հոկտեմբերի  8-ին  և էջմիածնեցիները մեծ տոնախմբություններ են կազմակերպում հենց Կոմիտասի անվան հրապարակում:
      Իսկ հիմա կներկայացնեմ նրա երգերից մի քանիսը՝













ՄՅՈՒՌՕՆՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ

    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին Էջմիածնի մայր տաճարում տեղի է ունենում սուրբ մյուռօնօրհնեքի արարողությունը:Մայր տաճարում հանդիսությամբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և քույր եկեղեցիների մասնակցությամբ կայանում է էկումենիկ աղոթք: Մինչ էկումենիկ աղոթքը սուրբ Էջմիածնի Գևորգյան  հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում  տեղի է ունեցել  էկումենիկ հանդիպում, որին մասնակցում են  Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների 39 պետեր և ներկայացուցիներ:  Էկումենիկ հանդիպումը եզրափակեց  Կարդինալ Լեոնարդո Սանդրիի աղոթքը:

ՄՅՈՒՌՕՆ

                                                            ՄՅՈՒՌՕՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

     ՄՅՈՒՌՕՆ  հունարեն բառ է ,որը նշանակում է ձիթենու յուղ:Սրբալույս Մյուռոնի օրհնությունը խորհրդավոր , սրբազան արարողություն է, որը կատարվում է 5-7 տարին մեկ:Մյուռոնն ունի 2 էական բաղադրիչ՝ ձիթենու յուղ և բալասան, որոնց  խառնվում է 40 -ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների,  անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միախառնված հեղուկը:
   Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում է Ս.Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս.Խորանի վրա՝ծածկելով նրբահյուս շղարշով:Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն:
     Հայոց եկեղեցում Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական  ժամանակներից: Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս.   Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Հետո նա մեկնում է Տարոն,  ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Հետագայում Ս. Գրիգորի տեսիլքի միջոցով  Հայոց առաջին  Հայրապետը գտնում է Ս. Թադեոսի թաղած յուղը և խառնում է իր օրհնած         մյուռոնին:Ամեն անգամ , երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոն է օրհնում. Լուսավորչավանդ հին մյուռոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող Շնորհը  փոխանցվի Նոր Մյուռոնին:
      Մուռոնի օրհնությունը նվիրական է ամեն հայի համար:

                                               Իմ առաջին արշավը՝բարձրունքի նվաճում


           Ես առաջին անգամ իմ նոր դասընկերների և ուսուցչուհի՝ընկեր Իվետայի հետ մեկնեցի Սևան:Ինձ համար ամեն ինչ  նոր էր ու անսովոր:Այցելեցինք Սևանի երկրագիտական թանգարաններից մեկը, ուր ամեն ինչ շատ հետաքրքիր էր՝ կենդանիները, մարդկանց կենցաղը, բնակավայրը, կղզին իր ամբողջ հմայքով:Շատ հետաքրքիր էր նաև բուսաբանական այգին, հետո մենք ուղևորվեցինք եկեղեցի, այնուհետև հանրային լողափ:
     Օրը հագեցած էր նորություններով, ջերմությամբ ու սիրով: Ես շատ հետաքրքիր օր անցկացրեցի,հուսով եմ նմանատիպ արշավները շատ կլինեն և ես շատ նորանոր գիտելիքներ կստանամ:
Картинки по запросу SEVANA LIJ
Իմ  առաջին նյութը: Ես արդեն Նեթբուք ունեմ:
                               

           Ես արդեն ունեմ իմ փոքրիկ համակարգիչը: Ես անչափ ուրախ եմ ու երջանիկ:   Ես կկարողանամ     ինքնուրույն նյութեր պատրաստել ու ներկայացնել բոլորին: