ՄՅՈՒՌՕՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
ՄՅՈՒՌՕՆ հունարեն բառ է ,որը նշանակում է ձիթենու յուղ:Սրբալույս Մյուռոնի օրհնությունը խորհրդավոր , սրբազան արարողություն է, որը կատարվում է 5-7 տարին մեկ:Մյուռոնն ունի 2 էական բաղադրիչ՝ ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40 -ից ավելի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միախառնված հեղուկը:
Մյուռոնօրհնությունից 40 օր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում է Ս.Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս.Խորանի վրա՝ծածկելով նրբահյուս շղարշով:Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն:
Հայոց եկեղեցում Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Հետո նա մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Հետագայում Ս. Գրիգորի տեսիլքի միջոցով Հայոց առաջին Հայրապետը գտնում է Ս. Թադեոսի թաղած յուղը և խառնում է իր օրհնած մյուռոնին:Ամեն անգամ , երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մյուռոն է օրհնում. Լուսավորչավանդ հին մյուռոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող Շնորհը փոխանցվի Նոր Մյուռոնին:
Մուռոնի օրհնությունը նվիրական է ամեն հայի համար: