среда, 28 октября 2015 г.

ԱՆՁՐև

                                                                           ԱՆՁՐև            
  Անձրև է, անձրև : Արդեն քանի օր է անձրևում Է: Խոր աշուն էՙ բազմագույն ,թաց ու խոնավ:Աշունը ամբողջովին մտել է  իր իրավունքների մեջ:Շուրջս բոլորը տրտնջում են ցուրտ է,անձրև է, իսկ ես ուրախ եմ:Շուրջս ամեն ինչ գունավոր է ու խիտ:Ինձ դա դուր է գալիս:Ես սիրում եմ այս գույնը ուր  կա շատ կարմիր, շատ դեղին ,բայց դեռ կա նաև կանաչ , կա տխրություն, կա ուրախություն կա շատ ծիծաղ ու շատ տխրություն:                          Մի գեղեցիկ ամպիկ մի օր շրջում էր երկնքում ու երգում էր; Իսկ այդ ժամանակ երկրի վրա անձրև էր թափվում: Որքան բարձր էր երգում ,այնքան ուժգին էր ու մեծ էր անձրևի կաթիլները:  Չէ որ ամպիկն էլ է ուզում ուրախ լինել ու երգել , անկախ նրանից մարդիկ ուզում են դա թե ոչ: ՈՒրեմն թող ուրախ լինի նաև ամպիկը:Երգիր իմ ուրախ ամպիկ, երգիր ու ցնծա:

вторник, 27 октября 2015 г.

                                        ԱՇՆԱՆԱՅԻՆ ԻՄ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ                                                                                                                                                                                                                                          Աշուն:Բազմագույն, թախծոտ ու երազկոտ: Ես անչափ շատ եմ սիրում բնության այս գլուխգործոցը: Եվ ահա արձակուրդ է: Ես տանն եմ շատ-շատ կխաղամ իմ անչափ սիրելի խաղալիքներով: Շատ-շատ ,անվերջ: Իհարկե ես գիտակցում եմ, որ դասերը կարևոր են, ու  առանց կատարելու ես չեմ ունենա այն ինչ երազում եմ: Ես կաշխատեմ, շատ կաշխատեմ, միայն իմ սիրելի ուսուցիչներ եղեք համբերատար:
Սա մեր գյուղն է, գեղեցիկ ու հանդարտ:Աշունը իր բազմագույն տերևներով գունավորել է դաշտերը ու սարերը:Հեռվում արածում են կովերը,գառները:Խաղաղ երկինքում լողում է ամպերը: Ես եղբորս հետ վազում եմ  ու խաղում:  Ինչ լավ է ,որ աշուն է  ու արձակուրդ:

Գեղատեսիլ Սևանը